Archive for 08/11/2017

«Ա» տառի հանդիսավոր դաս

Նոյեմբերի 7-ին Կարճևանի հիմնական դպրոցի 1-ին դասարանի աշակերտները հանդես եկան «Ա» տառի հանդիսավոր դաս- միջոցառմամբ: Նրանք ներկայացրեցին, որ 405 թվից մինչ օրս հազարավոր սերունդներ, սովորում են հայոց այբուբենը և Ա տառով մուտք գործում տառերի գանձարան:
Ուսուցանվեց «Ա» հնչյուն-տառը, երգերի ներքո ներկայացրեցին «Ա» տառը:
Երեխաների համար ամենամեծ տոնն էր , փառավոր այբբենարանի առաջին տառի էջն էին բացում: Այսօրվանից իրենցն էր հավետ տառերը սիրուն, ու կյանքի բոլոր ճամփաներում պիտի քայլեն իրար հետ: Գրել, կարդալ, սիրել լեզուն, մեծ Մաշտոցին արժան ու հավատարիմ լինել: 
Օրվա խորհրդով համտեսեցին «Ա» տառի բլիթները: Դպրոցի տնօրեն Ս. Պապյանը 
մաղթեց բարի երթ խորհրդավոր տառերի անսովոր աշխարհում: