ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ՝ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ

 

Ապրիլի 1ին կնշվի Սուրբ Հարության (Զատկի) տոնը: Ավարտվում է Մեծ Պահքի շրջանը, որը  տեւել է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչեւ Սուրբ Զատկի նախօրեն:

Վառ, լուսավոր, բարի ու ժպիտներով լի օր 2-րդ դասարանում։

ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ 2018

Մարտի 13-ին Մեղրու թիվ 1 դպրոցի մարզադահլիճում տեղի ունեցավ «Սպորտլանդիա» մարզական մրցումների երկրորդ փուլը 1-3-րդ դասարանների տարիքային խմբերի համար:
Մեր դպրոցը զբաղեցրեց 3-րդ տեղը:

Ավարտվում է ևս մի աշուն՝ ձևով շատ նախշուն …

Կախարդական տերևները դանդաղորեն թափվեցին ու այդ գունեղ պատկերը կամաց-կամաց կորցրեց իր գունավոր երանգները։ Այն այսօր ազդարարում է աշնան վերջը։
Աշունը վերջանում է ու ժամանակն է բարի գալուստ ասելու ձմռանը։
Գրքիս մեջ եղած տերևները ձեզ կսպասեն …

Գունավոր օր, պայծառ, տրամադրող․․․

 Այսպես եկավ ու այժմ հեռանում է տարվա ամենաթախծոտ, բայց ամենագունառատ եղանակը ՝ ԱՇՈՒՆԸ։
Գեղեցիկ միջոցառմամբ հանդես եկան մեր դպրոցի տարրական դասարանների աշակերտները։ Դասվարներ ՝ Լ․ Բաղդյան, Ռ․ Սարգսյան, Լ․ Խաչիկյան։

«Ա» տառի հանդիսավոր դաս

Նոյեմբերի 7-ին Կարճևանի հիմնական դպրոցի 1-ին դասարանի աշակերտները հանդես եկան «Ա» տառի հանդիսավոր դաս- միջոցառմամբ: Նրանք ներկայացրեցին, որ 405 թվից մինչ օրս հազարավոր սերունդներ, սովորում են հայոց այբուբենը և Ա տառով մուտք գործում տառերի գանձարան:
Ուսուցանվեց «Ա» հնչյուն-տառը, երգերի ներքո ներկայացրեցին «Ա» տառը:
Երեխաների համար ամենամեծ տոնն էր , փառավոր այբբենարանի առաջին տառի էջն էին բացում: Այսօրվանից իրենցն էր հավետ տառերը սիրուն, ու կյանքի բոլոր ճամփաներում պիտի քայլեն իրար հետ: Գրել, կարդալ, սիրել լեզուն, մեծ Մաշտոցին արժան ու հավատարիմ լինել: 
Օրվա խորհրդով համտեսեցին «Ա» տառի բլիթները: Դպրոցի տնօրեն Ս. Պապյանը 
մաղթեց բարի երթ խորհրդավոր տառերի անսովոր աշխարհում:

 

ՇԱԽՄԱՏ

Հոկտեմբերի 18-ին Կարճևանի հիմնական դպրոցում անցկացվեց ՀՀ դպրոցականների ՇԱԽՄԱՏԻ 12-րդ օլիմպիադայի առաջին փուլը — ներդպրոցական փուլ: Մասնակցում էին տարրական դասարանների աշակերտները: ՈԻսուցիչ Պ. Մանուկյան

Սեպտեմբերի մեկին մնացին հաշված օրեր

Ողջո՜ւյն: Արդեն երեք ամիս անցավ։ Ու դարձյալ մեզ է կանչում մեզ հարազատ դարձած զանգը։ Նոր ուսումնական տարի, կրթական ծրագրեր, նոր աշխատաոճ, նոր նպատակներ մեզ հարազատ կրթօջախում: .Շատ ուրախ է լինելու մեզ հետ: Բոլորին հրավիրում եմ սեպտեմբերի մեկին ԿԱՐՃԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՝ մասնակցելու ուստարվա առաջին օրվան: